Աֆղան ուժայինները հաստատում են, որ «Թալիբան» արմատական շարժման գրոհայիններից հետ են զավթել երկրի հյուսիսի Կունդուզ քաղաքը։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով երկրի ՆԳՆ ներկայացուցիչ Սեդիկ Սեդիկիի թվիթերյան գրառմանը։
Ոստիկանության փոխանցմամբ՝ գրոհայինները ծանր կորուստներ են կրել, քաղաքի փողոցներում ամենուր թալիբների դիեր են։
«Թալիբանը» այս տեղեկությունները դեռևս չի մեկնաբանել։
Թալիբների կողմից քաղաքի գրոհը սկսվել էր սեպտեմբերի 28-ի առավոտյան։ Հակահարձակումը սկսվել էր հաջորդ օրը։









































