Դերասան Դենիել Քրեյգը խոստովանել է, որ մտադիր է մարմնավորել հատուկ գործակալ Ջեյմս Բոնդին այնքան ժամանակ, որքան նրան թույլ կտա ֆիզիկական պատրաստվածությունը: Այս մասին նա հայտարարել է The Daily Mail-ի հետ հարցազրույցում:
«Բոնդն անհավանական ֆիզիկական պատրաստվածություն է պահանջում: Նրա մասին յուրաքանչյուր կինոնկարից առաջ ես օրերով «մահանում» եմ մարզասրահում: Ես ավելի երիտասարդ չեմ դառնում և, իհարկե, ինձ համար բարդ է: Սակայն, քանի դեռ ուժ ունեմ, կշարունակեմ մարմնավորել նրան»,- հայտարարել է դերասանը:
Քրեյգի` ֆիլմի ռեժիսորների հետ պայմանագիրը նախատեսում է Բոնդի մասին առնվազն ևս մեկ ֆիլմ: Դերասանը հիշեցրել է այդ մասին` ասելով, որ չի համարձակվում ասել, թե դեռևս քանի անգամ կմարմնավորի հայտնի գործակալին:












































