Sunday, 05 07 2026
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը

Լեհաստանի Վրոցլավ քաղաքում բացվել է «Հայկական» հրապարակ

Լեհաստանի Վրոցլավ քաղաքում սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում գտնվող «Ստարե Միաստո» թաղամասի Դոմինիկյան եկեղեցու հարևանությամբ և Կլեմենս Յանիցկու փողոցի վրա գտնվող «Հայկական» հրապարակի բացման արարողությունը: Ինչպես տեղեկացրին Հ Հ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը մասնակցել են Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանի խորհրդարանի պատգամավորներ, Վրոցլավի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Դոմինիկյան եկեղեցու հոգևորականներ, Վրոցլավի և Լեհաստանի տարբեր քաղաքների հայ համայնքի ներկայացուցիչներ, քաղաքի բազմաթիվ բնակիչներ:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել դեսպան Ղազարյանը, Վրոցլավում գործող Լեհաստանի Հայերի ընկերության նախագահ Ադամ Դոմանասևիչը, Դոմինիկյան եկեղեցու հոգևորական Մարեկ Միլավիցկին:

Իր ելույթում դեսպան Ղազարյանը նշել է, որ Լեհաստանի խոշորագույն քաղաքներից մեկի՝ Վրոցլավի կենտրոնական հրապարակներից մեկը «Հայկական» անվանակոչելը պետք է համարել պատմական իրադարձություն Լեհաստանի հայ համայնքի կյանքում: Դեսպանը հատկապես կարևորել է այդ պատմական որոշման ընդունումը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, որը հայ ժողովրդի համար ունի չափազանց կարևոր նշանակություն: Հատկանշական է, որ այդ հրապարակում 2012թ. սեպտեմբերի 21-ին պաշտոնապես բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հայկական խաչքարը:

Դեսպանի խոսքով` հարյուրամյակներ շարունակ Լեհաստանում ապրող հայերն իրենց նվիրումով, Լեհաստանի հանդեպ ունեցած անմնացորդ սիրով և հավատարմությամբ իրապես վաստակել են Լեհաստանի տարբեր քաղաքներում «Հայկական» անվանմամբ փողոցներ և հրապարակներ ունենալու իրավունքը, որոնցից մեկն էլ Վրոցլավի հրապարակն է: Այդ կապակցությամբ Էդգար Ղազարյանը, շնորհավորելով Լեհաստանի հայ համայնքին պատմական իրադարձության առթիվ, շնորհակալություն է հայտնել Վրոցլավի քաղաքային իշխանություններին` դեռևս 2015թ. հուլիսի 9-ի կայացրած որոշման (հրապարակին «Հայկակա ն» անվանումը տալու վերաբերյալ) համար՝ համարելով դա հրաշալի մի քայլ հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման ճանապարհին:

Հայկական խաչքարի առջև դեսպան Ղազարյանի, Վրոցլավում գործող Լեհաստանի Հայերի ընկերության փոխնախագահ Արարատ Քոչարյանի և արարողության մյուս մասնակիցների կողմից ծաղկեպսակի տեղադրման արարողությունից հետո Լեհաստանի Հայերի ընկերության նախագահ Ադամ Դոմանասևիչը հայկական կազմակերպության հուշամեդալներով է պարգևատրել Վրոցլավի քաղաքային խորհրդին և Դոմինիկյան եկեղեցու հոգևորականներին՝ «Հայկական» հրապարակի անվանակոչման և այդ հրապարակում գտնվող հայկական հուշարձանի հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար:

Միջոցառումը եզրափակվել է Վրոցլավում բնակվող հայ երեխաների` հայկական երաժշտության և բանաստեղծությունների կազմված գեղարվեստական կատարումներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում