Օլիմպիական խաղերի մասնակից, աշխարհի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր բելառուս ծանրամարտիկ Սերգեյ Լագունը մահացել է ավտովթարից: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
Վթարը տեղի է ունեցել ուրբաթ օրը Նովոպոլեցկում: Լագունը չի կարողացել վերահսկել իր Peugeot-206 մակնիշի մեքենայի ընթացքն, ու բարձր արագությամբ ընթացող մեքենան բախվել է ծառին: 22-ամյա մարզիկը տեղում մահացել է:
Նրա հետ նույն մեքենայում է եղել նաև մեկ այլ բելառուս ծանրորդ` Եվգենի Ժերնոսեկը, ով բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: