Ռուսաստանը Սիրիա է ուղարկել մարտական ավիացիա՝ ռազմական օգնության վեաբերյալ Դամասկոսի դիմումից հետո։ Այս մասին հայտնում է France Presse-ը՝ հղում անելով Սիրիայի նախագահի գրասենյակի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի Դաշնային խորհուրդը հավանություն էր տվել նախագահ Վլադիմիր Պուտինի հայտին՝ արտերկրում ռազմական գործողություններ անցկացնելու վերաբերյալ։ Ռազմական օգնության ցուցաբերման խնդրանքով նամակով Ռուսաստանին էր դիմել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։












































