Saturday, 20 06 2026
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին

Ֆինանսների փոխնախարարը հույս է հայտնում, որ բյուջեով նախատեսված եկամուտները հնարավոր կլինի հավաքագրել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:

– Պարոն Միրումյան, այս տարվա առաջին ութ ամիսներին հավաքագրվել են մոտ 692 միլիարդ 270 միլոն դրամ հարկային եկամուտներ: Այսինքն՝ յուրաքանչյուր ամսվա կտրվածքով հավաքագրվել է մոտ 86 մլրդ դրամ: Այս տարվա վերջին չորս ամիսներին պետք է հավաքագրվի մոտ 450 մլրդ դրամ, քանի որ ողջ տարվա համար նախատեսված է հավաքագրել 1 տրիլիոն 150 մլրդ դրամ: Այսինքն՝ վերջին չորս ամիսներից յուրաքանչյուրի ժամանակ պետք է հավաքագրվեն 110-120 մլրդ դրամ եկամուտներ՝ նախորդ ամիսներից 35-40 մլրդ դրամով ավելի: Արդյո՞ք հարկայինը կկարողանա կատարել այս տարվա բյուջեի ծրագիրը:

– Ծրագրի կատարումը, բնականաբար, ինքնանպատակ չէ: Եվ ծրագրի կատարումը ոչ միայն հարկային մարմինների խնդիրն է, այլեւ խոսքը վերաբերում է ապրանքների ներմուծմանը: Պետք է ասել, որ ձեր նշած ութ ամիսների ցուցանիշները հիմնականում պայմանավորված են հատկապես այն հանգամանքով, որ այդ ընթացքում մենք ներմուծման հարկունակ ծավալների էական նվազում ենք ունեցել: Եվ կարծում եմ, որ տարվա մնացած չորս ամիսներին, որոնք սովորաբար բնորոշվում են ներմուծման տեսանկյունից որպես առավել ակտիվ ամիսներ, կունենանք ներմուծման ծավալների բարելավում: Եվ կարծում եմ, որ դա էապես կնպաստի պետական բյուջե վճարվող հարկերի մեծության վրա:

– Վերջին չորս ամիսներին 30-40 տոկոսով ավելի հարկային եկամուտներ պետք է հավաքագրվեն, որպեսզի հնարավոր լինի ապահովել բյուջեով սահմանված գումարը: Վերջին չորս ամիսներին ներմուծումն այդքան կավելանա՞, որ մուտքերն էլ այդչափ ավելանան:

– Թե նման ծավալի ներմուծումներ կավելանան, բնականաբար նման կանխատեսում չունենք: Ի վերջո՝ տարվա առաջին ութ ամիսներին ներմուծման ծավալներն արդեն մոտավոր պատկեր տալիս են, թե ինչպիսին այն կլինի տարվա մյուս ամիսներին: Բայց կարծում եմ եւ հուսով եմ, որ առաջիկա մի քանի ամիսներին տարվա առաջին ութ ամիսների միջին ամսական ծավալների հետ համեմատած կարող է  ներմուծումների որոշակի ավելացում արձանագրվել:

– Նախորդ տարվա համեմատ ներմուծումը մոտ 20 տոկոս անկում է ունեցել, եւ այդ միտումը շարունակում է պահպանվել: Այնուամենայնիվ չունե՞ք մտահոգություն, որ մինչեւ տարեվերջ բյուջեով նախատեսված հարկային եկամուտները չեք կարողանա ապահովել:

– Գիտեք, հարկային եկամուտների հավաքագրումը մի քանի բաղադրիչներից է բաղկացած: Այսինքն՝ կան մի քանի ցուցանիշներ, որոնք անմիջականորեն ազդում են հարկային վճարումների վրա: Առաջինը բնականաբար այն ոլորտների աճն է, որոնք հարկունակ են: Երկրորդը ներմուծման ծավալներն են, երրորդը օրենսդրական փոփոխություններն են, եւ չորրորդը, բնականաբար, վարչարարական ջանքերն են: Համենայնդեպս, վարչարարական ջանքերը ուղղվելու են պետական բյուջե վճարվող եկամուտների կատարման ապահովմանը, բայց, իհարկե, այդ ջանքերը լինելու են խելամտության սահմաններում, որպեսզի Հայաստանում որեւէ խոչընդոտ տնտեսական գործունեության առումով չստեղծվի:

– Հավանաբար արդեն փաստ է, որ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր մաքսային հավաքագրումներից Հայաստանին հասանելիք՝ նախապես սպասելիք 200-250 միլիոն դոլար գումար չի ստացվում: Այնուամենայնիվ անցած ութ ամիսների կտրվածքով Հայաստանը որքա՞ն գումար է ստացել ԵՏՄ ընդհանուր մաքսային բյուջեից:

– Ութ ամիսների կտրվածքով 41,4 միլիարդ դրամի չափ, որը նախորդ տարվա ութ ամիսների կտրվածքով ավելի է շուրջ 8,7 մլրդ դրամով:

– Եվ հնարավոր է, որ տարվա կտրվածքով այն չհասնի 100 մլն դոլարի եւ սպասվածից մոտ երեք անգամ ավելի քիչ է լինելու:

– Դա, բնականաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր ներմուծումների մաքսատուրքերը հիմնականում պայմանավորված են ռուսական շուկայում տիրող իրավիճակով՝ կապված Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների, ինչպես նաեւ Ռուսաստանի կողմից փոխադարձ սահմանված պատժամիջոցների հետ: ԵՏՄ անդամ երկրներում, բնականաբար, ներմուծման ծավալների էական անկում կա, որով էլ պայմանավորված Հայաստանի մասնակցության չափով մաքսատուրքի գծով մուտքերը նվազում են:

– Պարոն Միրումյան, կառավարության առաջարկով Ազգային ժողովը հարկային արտոնություն սահմանող օրենք ընդունեց, որի համաձայն 50 միլիարդ եւ ավելի արտահանում իրականացնող ընկերություններին հարկային մեծ արտոնություն պետք է տրվի: Կա՞ն արդյոք գրանցված ընկերություններ, եւ նրանք ի՞նչ են արտահանում:

– Արդեն կան մի քանի ընկերություններ, որոնք կոնկրետ ծրագրի շրջանակներում գործունեություն են իրականացնում: Եթե չեմ սխալվում ընկերություններից մեկի անվանումն էր «Արմհոլդինգ»: Մյուսների անվանումը չեմ հիշում, դրա համար արդեն կառավարության համապատասխան որոշում կա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում