Դերասանուհի Ամանդա Սեյֆրիդը ոչ մեծ ընդմիջումից հետո շարունակում է համագործակցությունը ֆրանսիական Givenchy-ի հետ: Very Irresistible օծանելիքի «դեմքին» այսուհետ կարելի է տեսնել նաև ապրանքանիշի Live Irresistible արտադրանքի պրոմո-նկարներում՝ հայտնում է spletnik.ru-ն:
Անկրկնելի Ամանդան գովազդային պաստառների վրա նորույթը ներկայացնում է ալ վարդի թերթերով «գուշակելով»: Նրան լուսանկարել է լուսանկարիչների զույգը՝ հայտնի որպես Mert & Marcus:











































