Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի վերջին կադրային «ռակիրովկաները» բուռն քննարկումների թեմա են դարձել, գրում է «Հրապարակը»: Գլխավոր դատախազությունում կարծում են, որ Գառնիկիչը հույսեր է փայփայում, թե բարեփոխումների աժիոտաժ ստեղծելով՝ կկարողանա վերանշանակվել:
Նկատենք, որ ամենաուշագրավը Լոռու դատախազ Կարեն Շահբազյանի և Շիրակի դատախազ Դավիթ Սարգսյանի տեղափոխությունն էր, մինչդեռ համոզմունք կար, որ նրանք ազատվելու են:
Ի դեպ, Շահբազյանի մականունը Էս-Էն-Գե է, բայց հապավումը կապ չունի ԱՊՀ-ի հետ: Պարզապես նրա նշանակվելուց հետո դատախազի հետ առնչվողները նկատել են, որ նախորդից վատն է՝ «Սա նրանից…. է»: