Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մոսկովյան ակումբի հետ նախապատրաստվում է Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Մորդովիա»-ի դեմ հանդիպմանը:
Հայ ֆուտբոլիստը մարզվել է սահմանափակումներով՝ չմասնակցելով միայն վերջին վարժությանը: Այդ մասին հայտնում է «Սպարտակ»-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը վնասվածք էր ստացել սեպտեմբերի 13-ին կայացած «Ռոստովի» դեմ խաղում:









































