ԱՄՆ Պետդեպը հայտարարել է 5 մլն դոլարի չափով պարգևավճարի մասին այն տեղեկատվության դիմաց, որ թույլ կտա ոչնչացնել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ֆինանսական սխեմաները։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Գերատեսչությունը պարգևավճար է խոստացել տեղեկատվության դիմաց, որը կհանգեցնի նավթի ու հնությունների առևտրի խաթարման, ինչն էլ շահույթ է բերում ԴԱԻՇ-ին։
Գերատեսչությունում նշել են, որ նման տեղեկատվության համար պարգևատրություն առաջին անգամ է հայտարարվում։
Որոշ տվյալներով՝ այժմ գրոհայինները վերահսկում են Իրաքի տարածքի 40 տոկոսը, Սիրիայի՝ մոտ 50 տոկոսը։








































