Apple ընկերությունը պատենտավորել է բջջային սարքավորման նոր տեսակ, որտեղ դիսփլեյը կծռվի ամբողջ սարքի շուրջը՝ հաղորդում է Patentyapple.com-ը:
Օրերս ԱՄՆ պատենտների և ապրանքանիշների հարցերով գերատեսչությունը հրապարակել է տեղեկատվություն 28 պատենտների մասին, որոնց թվում եղել է նաև ամբողջությամբ կորացող էկրանով սարքի մոդելը: Նոր տեխնոլոգիայով սարքը կիրառվում է լուսանկարներ ու տեսագրություններ դիտելու համար:











































