Մանհեթենի դատարանը մերժել է Սաուդյան Արաբիայի իշխանությունների դեմ հայցը՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի ընտանիքներին փոխհատուցում վճարելու հետ կապված: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Հայցում ասվում է, որ Էր Ռիադը նյութական օգնություն է ցուցաբերել հարձակումներ կազմակերպած «Ալ-Քաիդա»-ին:
Դատավոր Ջորջ Դենիելսը, սակայն, վճռել է, որ Սաուդյան Արաբիան կապ չունի ահաբեկչությունների կազմակերպման հետ:












































