Ամեն տարի սեպտեմբերի 30-ին աշխարհի շատ երկրներում նշվում է գրավոր և բանավոր թարգմանիչների մասնագիտական տոնը՝ Թարգմանչի միջազգային օրը: Այս մասին գրում է Calend-ը:
Տոնը սկսել է նշվել 1991-ից, երբ Թարգմանիչների միջազգային ֆեդերացիան սեպտեմբերի 30-ը հայտարարեց թարգմանիչների մասնագիտական օր:
Օրը պատահաբար չի ընտրվել. 420թ. սեպտեմբերի 30-ին մահացել է Յերոնիմ Ստրիդոնացին՝ Եկեղեցու լատինացի 4 հայրերից մեկը, գրող, թարգմանիչ: Նա համարվում է թարգմանիչների հովանավորը: