Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հավատում է, որ ընթացիկ մրցաշրջանում «կարմիր սատանաներ»-ն ի զորու են նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:
«Կարծում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ի զորու կլինի նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Կարծում եմ, որ հայտնվել Չեմպիոնների լիգայի եզրափակչում արդեն իսկ մեծ հաջողություն է»,- հայտարարել է հոլանդացի մասնագետը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը վերջին անգամ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել է 2008 թվականին:





































