99 տարի առաջ 1916 թվականի սեպտեմբերի 29-ին աշխարհում հայտնվեց առաջին դոլարային միլիարդատերը` անտառահատի որդի, հաջողակ նավթային մագնատ Ջոն Դեվիսոն Ռոքֆելերը, հայտնում է Vesti.ru-ն:
Ռոքֆելերի հարստությունը մինչև այժմ մնում է անգերազանցելի. ներկայիս փողով վերահաշվարկված նա իր ժառանգներին թողել է 337 միլիարդ դոլար:
Ռոքֆելերների ընտանիքը առաջվա պես տնօրինում է մի քանի միլիարդ դոլարի ակտիվներ և բավականին ակտիվ է ֆինանսական շուկայում: Սակայն նրանց մասին հիշեցումներ կարելի է գտնել ոչ միայն գործարար պարբերականներում: «Դավադրության տեսության» կողմնակիցները Ռոթշիլդերների հետ միասին նրանց մեջ տեսնում են աշխարհի գաղտնի տիրակալներին, ովքեր ղեկավարում են խամաճիկ-քաղաքական գործիչներին: