Թուրինի «Յուվենտուս»-ի և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոստովանել է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրպագու է։
«Կցանկանայի խաղալ Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ անգլիական ֆուտբոլի շունչը զգալու համար։
Երկարակեցության գաղտնիքս այն է, որ ես զարգանում, խաղս բարելավում եմ այս մարզաձևի զարգացմանը զուգընթաց»,- Բուֆոնի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։
Բուֆոնը «Յուվենտուս»-ի կազմում ընթացիկ մրցաշրջանում 5 խաղ է անցկացրել ու բաց թողել 3 գոլ։







































