Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, հայտնի է դարձել քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) նոր նախագահի անունը:
Այդ կապակցությամբ Դիարբեքիրում գտնվող ԽԺԿ կենտրոնական գրասենյակում կայացել է կուսակցական ժողովը: Դրանում որոշվել է, որ հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին որպես անկախ թեկնածու մասնակցելու համար հրաժարական տված Սելահաթթին Դեմիրթաշին փոխարինելու է Համիթ Գեյլանին:
Հիշեցնենք, որ Սելահաթթին Դեմիրթաշը ԽԺԿ նախագահի պաշտոնն ստանձնել է 2010 թվականի փետրվարի 1-ից: