ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Նիդեռլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրը հայտարարել է, որ Ուկրաինայում Boeing-ի աղետի հետաքննությունում երկիրը կպայքարի արդարության համար, հայտնում է gazeta.ru-ն:
«Նիդեռլանդների կառավարությունն անխոնջ կաշխատի այն բանի համար, որ այդ ողբերգության կապակցությամբ կայանա արդարադատություն»,- հայտարարել է նա:
2014 թվականի հուլիսի 17-ին ինքնաթիռն ընկել է Դոնբասում: Աղետի հետևանքով զոհվել է 298 մարդ, որոնցից 193-ը եղել են Նիդեռլանդների քաղաքացիներ:











































