Բրիտանական The Daily Mail թերթը հրապարակել է ամբողջ աշխարհից լուսանկարիչների աշխատանքները, որոնք մասնակցել են Comedy Wildlife Photography Awards կենդանու՝ վայրի բնության պայմաններում արված լավագույն լուսանկարի մրցույթին:
Մրցութային ծրագրում ներկայացվել է կենդանիների մոտ 800 լուսանկար, որոնցից պետք է ընտրվի ամենազվարճալին: Նկարներում պատկերված են տարբեր կենդանիներ, այդ թվում՝ 3-գլխանի ընձուղտ, լիքը բերանով վազող գերմանամուկ, անվրդով լեմուր և վայրի բնության այլ ներկայացուցիչներ:
Մրցույթի հաղթողը, որպես մրցանակ, Տանզանիա մեկշաբաթյա ուղևորություն և Nikon D750 ֆոտոխցիկ կստանա:




























































