«Նապոլի»-ի մամուլի ծառայությունը հերքել է շրջանառության մեջ դրված Գոնսալո Իգուաինի՝ Քրիշտիանու Ռոնալդուին հասցեագրված խոսքերը:
««Նապոլի»-ն և Իգուաինը կտրականապես հերքում են ֆուտբոլիստի՝ Don Balon-ին հարցազրույց տալու փաստը: Այդպիսով, Իգուաինին վերագրած Ռոնալդուի մասին բոլոր արտահայտությունները կեղծ են և անհիմն»,- ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Իգուաինը Ռոնալդուին «եսասեր և գերագնահատված» է համարել, ինչի մասին խոսել է Don Balon-ին տված հարցազրույցի ժամանակ:







































