Sunday, 21 06 2026
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը

Ինչ հնարավորության մասին են պայմանավորվել Մոսկվան ու Բաքուն

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մինսկի խումբը հավատարիմ է Ղարաբաղյան կարգավորման գործընթացին, և իրենք ուրախ են, որ կարգավորման գործընթացում ավելին անելու հնարավորություն է ընձեռվել:

Ռուսաստանի արտգործնախարարի այդ հայտարարությունը, ըստ էության, ներկայիս իրավիճակին հակառակ տրամաբանության մեջ է: Բանն այն է, որ եթե ներկայումս ինչ-որ բան ավելին է, ապա միայն հրադադարի խախտումները և դրանց ընթացքում կիրառվող սպառազինության տրամաչափը, որն Ադրբեջանը ավելի ու ավելի է մեծացնում: Իհարկե, Ռուսաստանի համար դա իսկապես ուրախալի փաստ է, որովհետև ինչքան Ադրբեջանը մեծացնում է կիրառվող սպառազինության ծավալներն ու տրամաչափը, այնքան Ռուսաստանի համար մեծանում են Բաքվին ավելի շատ զենք վաճառելու հնարավորությունները:

Եվ ահա, այս տեսանկյունից Լավրովի հայտարարությունը լիովին համահունչ է իրավիճակին: Ինչ վերաբերում է կարգավորման գործընթացին, ապա ավելին անելու հնարավորությունների մասին նրա խոսքերը, մեղմ ասած, ադեկվատ չեն առկա իրադրությանը, որտեղ, մեկ է, զոհերի թիվն է ավելանում: Այս պայմաններում ոչ թե ավելին անելու «հնարավորության» մասին կարող է խոսք լինել, այլ ավելին անելու «անհրաժեշտության», «հրատապության»՝ հրադադարն ու կայունությունը վերականգնելու, պահպանելու, զոհերից խուսափելու համար:

Դիվանագետները, այն էլ՝ այնպիսի փորձառու, ինչպիսին Լավրովն է, և այնպիսի պատասխանատու պետության, ինչպիսին Ռուսաստանն է, ավելորդ կամ պատահական բառեր չեն կիրառում: Եվ երբ ՌԴ արտգործնախարարը կիրառում է «ավելին անելու հնարավորություն» տարբերակը, սա, ըստ էության, անուղղակիորեն իրավիճակին տրվող գնահատական է, որի իմաստը կարծեք թե այն է, որ ներկայումս իրավիճակի թեժացումը որոշակի «հնարավորություն» է բացել կարգավորման գործընթացում ինչ-որ նոր բան առաջ մղելու համար: Այսինքն՝ ըստ Լավրովի, Ադրբեջանը ինչ-որ «հնարավորություն» է տվել: Թե հատկապես ինչ հնարավորություն՝ շատ դժվար է ասել. դա, երևի թե, արտգործնախարար Լավրովն էլ կիմանա:

Մեզ երևի թե մնում է հիշել միայն, որ հենց նրա Բաքու կատարած սեպտեմբերմեկյան այցից հետո է Ադրբեջանը վերսկսել եվրոպական օլիմպիադայից առաջ դադարեցված հրադադարի խախտումները,և վերսկսել է ոչ միայն ինքնին, այլ նաև խաղաղ բնակավայրերի և թիկունքային զորամասերի թիրախավորման նոր գործելաոճով ու նաև նոր՝ ավելի մեծ տրամաչափի սպառազինություններով: Եվ, կամա թե ակամա, հարց է առաջանում, թե արդյոք Սերգեյ Լավրովն այդ այցի ընթացքում Բաքվի հետ չի՞ պայմանավորվել առաջացանելիք նոր «հնարավորությունների» շուրջ, որից հետո էլ Ադրբեջանը ձեռնամուխ է եղել այդ ամենը ընձեռելուն:

Սերգեյ Լավրովը, ամենայն հավանականությամբ, նկատի ունի տարածաշրջանում խաղաղապահներ՝ բնականաբար, ռուս խաղաղապահներ տեղակայելու հնարավորությունը: Լավրովի Բաքու կատարած այցից և ապա՝ թուրք-ադրբեջանական-ռուսական եռակողմ ակտիվ շփումներից հետո թե՛ ռուսաստանցի, թե՛ միջազգային թուրք-ադրբեջանական լոբբինգի ներքո գտնվող վերլուծական կենտրոններն ու մեդիաները գրում էին, որ Մոսկվան, Անկարան ու Բաքուն ակտիվորեն քննարկում են խաղաղապահների տեղակայման հարցը: Երևի թե այդ ամենը լոկ տեքստեր չէին, քանի որ ԱՄՆ-ը շտապ Բաքու գործուղեց Պենտագոնի ղեկավարի օգնականի տեղակալ Ֆարկասին, որը Բաքվում հայտարարեց, որ խաղաղապահների մասին խոսակցությունները շահարկումներ են, և Ռուսաստանն էլ Մինսկի խմբի անդամ է, ու պետք է հավատարիմ լինի միասնական միջնորդությանը: Սակայն դրանից հետո Բաքուն ավելի ինտենսիվացրեց հրետակոծությունները, և հենց դրանից հետո եղան հայկական կողմից 7 զոհերը, որոնք, ինչպես պարզվում է, ՌԴ արտգործնախարարի համար ինչ-որ նոր բանի «հնարավորություն» են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում