ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հակված են ԼՂ հակամարտության կարգավորման նոր ուղիների որոնման և արդեն ձեռք բերված որոշումների իրագործման գործընթացին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ փոխանցում է Trend գործակալությունը։
«Ուրախ եմ, որ հայտնվել է հնարավորություն՝ համաձայնեցնելու դիրքորոշումները և համոզվելու, որ մենք կարող ենք էլ ավելին անել ի լրումն արդեն ընդունված քայլերի՝ առաջ շարժվելու համար ԼՂ կարգավորման գործընթացում»,- ասել է Լավրովը՝ բացելով ԼՂ կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումը։
«Համանախագահ երկրներից յուրաքանչյուրը հակված է այդ գործընթացին, անկախ նրանից՝ խոսում ենք այդ ուղղությամբ ֆրանսիական կամ ամերիկյան նախաձեռնությա՞ն, թե՞ Ռուսաստանի ջանքերի մասին ՝ հաշվի առնելով մեր հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- հավելել է նախարարը։








































