Ճապոնիայի ամենատարեց կինը կյանքից հեռացել է 115 տարեկանում՝ հայտնում է երկրի առողջապահության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ կինը, ում անունը չի հաղորդվում, ծնվել է 1900 թվականի մարտի 15-ին, ապրել է Տոկիոյում՝ Սիբույա շրջանում, մահացել այս տարվա սեպետեմբերի 27-ին։
RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այժմ Ճապոնիայի ամենատարեց բնակչուհի է համարվում 115-ամյա Նաբի Թաձիման, որը բնակվում է Կագոսիմա պրեֆեկտուրայում։











































