Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգում՝ Բիսմիլ քաղաքում, PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) անդամները պայթեցրել են խաղաղ բնակիչների տունը: Այս մասին գրում է Milliyet պարբերականը:
Ոստիկանական ավտոմեքենայի ուղղությամբ արձակված հրթիռը ընկել է խաղաղ բնակիչների տան վրա, ինչի արդյունքում զոհվել է 9-ամյա աղջիկ, վիրավորվել են ընտանիքի 5 անդամներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նահանգում հայտարարվել էր պարետային ժամ՝ կապված Շըրնաքում ահաբեկչի սպանության հետ, ով ծագումով Բիսմիլից էր:









































