Թեհրանում հարյուրավոր ցուցարարներ լոլիկներ են նետել Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա՝ կապված Մինա հովտում տեղի ունեցած ողբերգության հետ։ Այս մասին հայտնում է Telegraph-ը։
Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին մեղադրել էր Սաուդյան Արաբիայի իշխանություններին ողբերգության համար՝ նրանց գործողությունները անվանելով «ոչ ռացիոնալ և չարամիտ»։
Շայտանին քարկոծելու ծեսի ժամանակ սկսված հրմշտոցի հետևանքով մահացել է ավելի քան 700 ուխտավոր, որոնցից 131-ը՝ իրանցիներ, ևս ավելի քան 800-ը վնասվածքներ են ստացել։










































