Թուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ընդգծել է, որ ընթացիկ մրցաշրջանում «ծեր սենյորա»-ն մի պահ պետք է մոռանա Սկուդետոյի մասին:
«Ընթացիկ մրցաշրջանում «Յուվենտուս»-ը մի քանի հաղթանակ է տարել, մի քանի հանդիպումներում հանդես է եկել շատ վատ:
Պետք է գտնել հավասարակշռությունը: Կարծում եմ, որ ներկա պահին «Յուվենտուս»-ը մի պահ պետք է մոռանա Սկուդետոյի մասին»,- հայտարարել է Բուֆոնը:






































