RTL-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիան Սիրիայում հարված է հասցրել ԴԱԻՇ-ին, որպեսզի մեկուսացված չերևա ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև բանակցությունների ֆոնին։ Այդ մասին հայտարարել է ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը։
Նա ընդգծել է, որ Սիրիայում իրավիճակի կարգավորման համար Ֆրանսիան պետք է հստակեցնի դաշնակիցների հետ իր հարաբերությունները, ինչպես նաև կարգավորի Ռուսաստանի հետ հարաբերությունները և նրան գործելու լայն հնարավորություններ ընձեռի Սիրիայում։
Լե Պենի խոսքով՝ Ռուսաստանն ունի ռազմական մեծ պոտենցիալ, և չպետք է մոռանալ, որ Ֆրանսիան ինքը չկարողացավ հաջողության հասնել Մալիում ծայրահեղականենրի դեմ ռազմական գործողության ժամանակ։ Ելնելով դրանից ՝ Լե Պենը կարևորել է Ռուսաստանի հետ համագործակցելը։ Նա կարծիք է հայտնել, որ Ֆրանսիան խստորեն ուշացել է իր գործողություններում և հարկադրված է հետևել Սիրիայում Ռուսաստանի ուղուն։










































