Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաց պատրիարք Իլյա 2-րդը աղոթքի ժամանակ հայտարարություն է արել Աբխազիայի վերաբերյալ՝ կապված դրա գրավման տարելիցի հետ։
Պատրիարքը հայտարարել է, որ Աբխազիան իրենց ցավն է և հույսը։ Նա Աբխազիայի կորուստը որակել է որպես արհեստական ու պարտադրված աղետ։ Իլյա 2-րդը հիշեցրել է, որ 11 տարի հանդիսացել է Աբխազիայի եպիսկոպոս ու միտրոպոլիտ և վրացիներին ու աբխազներին կոչ է արել վերամիավորվել։











































