Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում բողոքի ակցիա է սկսվել: Մի քանի ցուցարարներ ուղղվել են դեպի խորհրդարանի շենք: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Բողոքի ցույցերը կազմակերպվել են երկու ընդդիմադիր քաղաքական խմբավորումների կողմից` պատգամավոր Իգոր Դոդոնի սոցիալիստների կուսակցության և Մոլդովայում մեծությամբ երկրորդ Բելցի քաղաքի քաղաքապետի կուսակցությունը:
Հանրահավաքի մասնակիցները հանդես են գալիս երկրի ղեկավարության հրաժարականին և նախագահական համընդհանուր ընտրությունների կողմ:
Երթը խաղաղ է ընթանում: Մասնակիցները հրաժարվել են կուսակցական խորհրդանշանից, ցուցարարները ձեռքներին պահել են միջնադարյան և ժամանակակից Մոլդովայի դրոշները: Տրանսպորտի տեղաշարժը սահմանափակ է, քաղաքում խցանումներ են ձևավորվել:







































