Արտառոց դեպք է գրանցվել Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում: «Ժողովուրդ»–ի խմբագրություն ահազանգած Երեւան քաղաքի բնակիչ Մերի Զոհրաբյանը պատմել է, որ նշված հիվանդանոցում իր հայրիկին, 15 օր պահելով, բժիշկները դուրս են գրել` հայտնելով, թե վիճակը նորմալ է: Սակայն մի քանի օր անց Մերիի հայրիկը` Ռոլանդ Զոհրաբյանը, մահացել է:
«Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել հիվանդանոցներում մահվան, ինչպես նաեւ մահացածների հարազատների կողմից իրավապահներին դիմելու եւ բժիշկներին պատժելու դեպքերին: Եվ, ահա, երեկ մեր խմբագրություն ահազանգած Մերի Զոհրաբյանը պատմեց, որ ինքը եւս չի պատրաստվում լռել եւ իր նպատակը մեկն է, որ մարդիկ իմանան, թե հիվանդանոցում հայտնվելուց որ բժիշկներից զգուշանան: Եվ այսպես, ինչ է տեղի ունեցել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մերի Զոհրաբյանը պատմել է, որ իր հայրիկին՝ Ռոլանդ Զոհրաբյանին, բարձր ջերմությամբ տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն. «Հայրս մի քանի օր ջերմություն ուներ, մտածեցինք, որ ինչ-որ վիրուս է, բայց տեսնելով, որ վիճակը գնալով ավելի վատանում է, տեղափոխեցինք «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կոնտրոն: Ցերեկը՝ բավականին ուշացումով, հայրիկիս մոտ եկավ թերապիայի բաժնի վարիչ Կարինե Վլադիմիրովնա ու շատ լավ հիշում եմ. եկավ, ստուգեց հայրիկիս, իսկ հետո ասեց, թե իր մոտ միգուցե սկսվում է ստեպսիս հիվանդություն, անտիբիոտիկները հուպ տանք: Իրենք ասեցին, թե ինչ են կասկածում, բայց սկսեցին այլ հիվանդություն գտնել: Շուրջ 13 օր փորձում էին պատճառը պարզել, թե ինչու է հայրս ջերմում, ու այդպես էլ այդ 13 օրվա մեջ չկարողացան պարզել, թե ինչ խնդիր կա այդ մարդու մոտ: Խիրուրգ էին հրավիրում, արյան մասնագետ ու ասում էին՝ ոչինչ չկա»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում








































