Սաուդյան Արաբիայում հաջի (ուխտագնացություն) ժամանակ հրմշտոցի հետևանքով մահացածների թիվը հասել է 769-ի: TASS-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Հալեդ ալ-Ֆալեհը: Նրա տվյալներով՝ ևս 934 մարդ տուժել է:
Ողբերգությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին՝ ուխտավորների վրանային ճամբարի ճանապարհի նեղ հատվածում՝ Մուզդալիֆայից Մինա ճանապարհի Ջամրա կամրջի մոտ: Մարդկանց հսկայական կուտակումների պայմաններում ուխտավորները ընկել են հետևից եկողների ոտքերի տակ:








































