Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն հայտարարել է, որ իրեն դուր է գալիս այն ֆուտբոլը, որը դավանում է Արսեն Վենգերը:
«Ինձ դուրս են գալիս թիմերը, որոնք բաց ֆուտբոլ են ցուցադրում: Բայց այսօր շատ դժվար է նման թիմեր գտնել: «Բարսելոնա»-ի խաղաոճն ինձ հիշեցնում է «Սանթոս»-ի խաղը և գրեթե նման է 1970-ականների Բրազիլիայի հավաքականի խաղին:
Եթե ընտրեի «Չելսի»-ի և «Արսենալ»-ի միջև, կգերադասեի խաղալ «զինագործներ»-ի կազմում: Ինձ դուր է գալիս Վենգերի դավանած ֆուտբոլը»,- The Telegraph-ը մեջբերում է Վենգերի խոսքերը:










































