Գերմանիայի կանցլերի դաշնային գրասենյակում պատրաստվում են Սիրիայի փախստականներին ազատել բոլոր բյուրոկրատական գործողություններից և փախստականի կարգավիճակ ստանալու համար փաստաթղթերի հանձնումից: Այդ մասին հայտնել է գերմանական Spiegel շաբաթաթերթը, հայտնում է TASS-ը:
Իշխանությունների մտադրության համաձայն՝ Սիրիայի փախստականները ավտոմատ կերպով իրավունք կստանան Գերմանիայի տարածքում գտնվել 3 տարի: Այդ ձևով կթեթևացվի Միգրացիայի և փախստականների գործով գրասենյակի (BAMF) աշխատանքը, որի աշխատակիցները փախստականների մեծ հոսքի պատճառով ուղղակի չեն հասցնում ժամանակին կատարել իրենց պարտականությունները:








































