Պերուի առաջին տիկնոջը՝ Նադին Էրեդիային, կասկածում են 2006 և 2001 թվականների նախընտրական արշավների ժամանակ ակտիվների լվացման մեջ: Այս մասին հաղորդում է El Nuevo Herald-ը:
Պերուի դատախազությունը կհետաքննի երկրի նախագահ Օլյանտա Ումալայի կնոջ մասնակցությունը ֆինանսական միջոցների լվացմանը:
«Դատախազը հետաքննությունն ընդլայնելու կարգադրություն է տվել, որպեսզի տիկին Նադին Էրեդիան դառնա հետաքննության օբյեկտ՝ կապված 2006 և 2011 թվականների նախընտրական արշավների ժամանակ ակտիվների լվացման հնարավոր հանցագործության հետ»,- ասվում է հաղորդագրությունում:
Առաջին տիկնոջ մասնակցության վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար կանցկացվի նրա կողմից ստորագրված ֆինանսական փաստաթղթերի գրաֆիկական փորձաքննություն:












































