Մադրիդի «Ռեալ»-ի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, ով մասնակցել է ընթացիկ մրցաշրջանի 5 հանդիպումներին, կարող է բաց թողնել «Մալագա»-ի դեմ հանդիպումը:
Ըստ AS–ի՝ «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը պատրաստ է հանգիստ տրամադրել խորվաթ կիսապաշտպանին:
«Մոդրիչն ասաց ինձ, որ ամեն ինչ կարգին է: Ֆուտբոլիստներն ասում են, որ ցանկանում են դուրս գալ խաղադաշտ, չնայած հոգնածությանը: Ես Մոդրիչին հանգիստ կտամ»,- հայտարարել է Բենիտեսը:







































