Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտարարել է, որ թիմին ավելի շատ հետաքրքրում են սեփական ելույթները, քան «Բարսելոնա»-ի գրանցած արդյունքները։
Հիշեցնենք, որ Լա Լիգայի 5-րդ տուրում կատալոնացիներն արտագնա խաղում 4։1 հաշվով պարտվել էին Վիգոյի «Սելտա»-ին։
«Կոռեկտ չի լինի մեկնաբանել «Բարսելոնա»-ի պարտությունը։ Այո, նրանց խոշոր հաշվով պարտությունը զարմացրել է մեզ, բայց մենք կենտրոնացած ենք մեր խաղի, ոչ թե «Բարսելոնա»-ի արդյունքների վրա։
Առջևում բարդ հանդիպումներ են՝ Լա Լիգայում՝ «Մալագա»-ի, «Ատլետիկո»-ի հետ, Չեմպիոնների լիգայում՝ «Մալմյո»-ի հետ»,- Մոդրիչի խոսքերը մեջբերում է AS-ը։







































