Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը կարգադրել է առաջիկա տոնի կապակցությամբ երկրի բնակիչներին պարգևատրել 100 տոկոս դրույքաչափով:
Կորեայի աշխատանքային կուսակցության հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ պարգևատրում կարող են ստանալ զինվորականները, աշխատող քաղաքացիները, ուսանողներն ու թոշակառուները: Այս մասին գրում է TASS-ը:
Համաձայն հաղորդագրության՝ «քաղաքացիները պարգևատրվում են կուսակցությանն իրենց նվիրվածության և հավատարիմ ծառայության համար»:









































