![](https://www.1in.am/assets/uploads/2015/09/1688169.jpg)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել վերջ տալ Երկրի վրա բոլոր զինված հակամարտություններին, դադարեցնել զենքի առևտուրը հանուն փողի՝ «անմեղ զոհերի արյամբ»: Ինչպես տեղեկացնում է Korrespondent.net-ը, այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով ԱՄՆ կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստին:
«Մենք պետք է հարցնենք մեզ՝ ինչո՞ւ է մահաբեր զենք վաճառվում նրանց, ովքեր ծրագրում են բազմաթիվ տառապանքներ պատճառել առանձին մարդկանց ու հասարակությանը: Դժբախտաբար, պատասխանը, ինչպես գիտենք բոլորս, փողն է: Փող՝ թաթախված արյան մեջ և հաճախ՝ անմեղ արյան»,- ընդգծել է Հռոմի պապը:
Պապը կոչ է արել այլևս չլռել այդ մասին և «դադարեցնել զենքի առևտուրը»: