Ռեմբրանտի նկարներից մեկը ձեռք բերելու նպատակով Ֆրանսիայի իշխանությունը պատրաստ է տրամադրել 80 միլիոն եվրո, հայտնում է TASS-ը: Այդ մասին հայտնել են երկրի մշակույթի նախարարությունում:
Միլիարդատերեր Ռոտշիլդների ընտանիքը մոտակա ժամանակներում պատրաստվում է 160 միլիոն եվրոյով վաճառքի հանել հոլանդացի նկարչի 1634 թվականին նկարած երկու ստեղծագործություններ, որտեղ պատկերված են հոլանդացի արիստոկրատներ:
Նկարներից մեկը կամ երկուսն էլ սկզբում ցանկացել է գնել Լուվրի թանգարանը, սակայն նրա տարեկան բյուջեն սահմանափակ է և չի գերազանցում 8 միլիոն եվրոյից: Թանգարանին նաև չի հաջողվել հովանավորների օգնությամբ հավաքել անհրաժեշտ գումարը:
Ռեմբրանտի գլուխգործոցների նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Ամստերդամի Թագավորական թանգարանը: Ավելի վաղ, նրանք առաջարկել են Լուվրին համատեղ գնելու այդ նկարները, որպեսզի հերթով ցուցադրեն իրենց սրահներում: Սակայն, այդ հարցում նրանք համաձայնության չեն եկել:









































