Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսը կարող է դեր խաղալ կլիմայի փոփոխության հարցում:
«Laudato Si-ում ես կոչ եմ անում նոր ուղղություն գտնելու համար համարձակ, պատասխանատու ջանքերի` շրջակա միջավայրի դեգրադացման առավել լուրջ հետևանքները կանխելու համար, որի պատճառը մարդու գործունեությունն է: Ես վստահ եմ, որ մենք կարող ենք արդյունքի հասնել, և ես չեմ կասկածում, որ ԱՄՆ Կոնգրեսի այս կազմը կարող է մեծ դեր խաղալ: Այժմ համարձակ գործողությունների ու ռազմավարությունների ժամանակն է»,- ասել է Հռոմի պապը: