Հոնկոնգցի միլիարդատեր Լյույ Չժիհեն հիմնել է իր անվան ամենամյա մրցանակ՝ մոտ 7,7 մլն ԱՄՆ դոլարի չափով, որը կհանձնվի համաշխարհային քաղաքակրթությունում ներդրման համար։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։
Մրցանակը կհանձնվի երեք կատեգորիաներում, որոնցից յուրաքանչյուրի հաղթողը կստանա 2.58 մլն ԱՄՆ դոլար։ Առաջին արարողությունը կկայանա 2016 թվականին։
Նա K.Wah International Holdings անշարժ գույքի ընկերության նախագահն է և Մակաոյում Galaxy Entertainment Group խաղային հաստատությունների ցանցի սեփականատերը։









































