Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը Հռոմի պապի՝ ԱՄՆ այցի ֆոնին առաջարկել է հովվապետին առաջադրել Նոբելյան մրցանակի։ Այս մասին հայտնում է Politico-ն։
Նշվում է, որ Շիֆի նպատակն է Ներկայացուցիչների պալատի իր գործընկերների հետ Պապին միասնաբար առաջադրել Նոբելյան մրցանակի։ Նա պատրաստվում է գործընկերներին փոխանցել համապատասխան կոչով նամակ։
Շիֆը նշում է, որ Ֆրանցիսկոս պապը խաղաղության հզոր ջատագով է, նա աշխարհին կոչ է անում հակամարտությունները լուծել դիվանագիտական ճանապարհով, ոչ թե ռազմական ուժի կիրառմամբ կամ ահաբեկմամբ։









































