Thursday, 02 05 2024
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ
19:10
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
19:03
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության շուրջ բանակցություններից
18:50
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է քիմիական զենք կիրառելու մեջ
18:40
Բրիտանիայում ձերբակալվել են առաջին միգրանտները՝ Ռուանդա արտաքսման համար
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել

Սերժ Սարգսյանը չունի իրավահաջորդ, չունի ժառանգականություն ապահովելու ուժ ու ռեսուրս

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանը:

– Պարոն Սարգսյան, ի՞նչ կարծիքի եք` Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան նամակագրության մասին, դա շփման արդյունավետ եղանակ համարո՞ւմ եք:

– Ես գտնում եմ, որ քաղաքակիրթ հասարակության մեջ քաղաքական խնդիրները պետք է լուծվեն բանակցելով, ոչ թե ուժի ցուցադրությամբ: Հայ քաղաքական ավանդույթը, դժբախտաբար, այնպիսին է, որ երկխոսության միջոցով խնդիրներ լուծելուն, ինչպես արդար ընտրություններին, որևէ մեկը չի հավատում: Պատճառը հավատի պակասը չէ, այլ պատմական դարձած փորձը` բոլոր ընտրությունների ժամանակ իշխանությունները նկարում են այն թիվը, ինչ իրենք ուզում են, հետո ընդդիմությանը լավագույն դեպքում առաջարկում են երկու ճանապարհ` կամ շարունակում եք պնդել, որ ընտրությունները կեղծվել են, և այդ դեպքում մենք օրենքի ամբողջ ուժով, ուժային կառույցներով, իրավական ինստիտուտներով, որ ենթակա են մեզ, անհրաժեշտ քայլերը կձեռնարկենք, ինչը և տեղի ունեցավ մարտի 1-ին,  կամ դավաճանում եք ժողովրդին, միանում եք մեզ, մենք ձեզ պաշտոններ կտանք, բայց դուք մոռանում եք ընդդիմություն լինելու մասին: Այլ տարբերակներ չկան, իսկ դա երկխոսությունն ուղղակի փակուղի է տանելու:

– Այս իրավիճակում, ըստ Ձեզ, գնդակն ո՞ւմ դաշտում է՝ Րաֆֆի Հովհաննիսյանի՞, թե՞ Սերժ Սարգսյանի:

– Գնդակը Հայաստանի Հանրապետության դաշտում է: Պետք է երկրին ավելի լուրջ վերաբերվել, քան միմյանց հետ գրավոր ու բանավոր լեզվակռիվն է ու միմյանց «գնդակ» փոխանցելը: Լուրջ վերաբերվելու հիմնական ձևը արդար ու ազատ ընտրություններ անցկացնելն է, բայց մեր երկրում դա չի ստացվում, ուրեմն պետք է պարտադրել: Վերջին նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովուրդը չի հիասթափվել, չի հուսահատվել, ժողովուրդը պատրաստ է պայքարել: Այլ խնդիր է, թե այդ ռեսուրսն ինչպես է օգտագործվում: Մենք ինքնատիպ չենք, այդ խնդիրը ունեցել են ու ունեն այլ երկրներ, որոնք կարողացել են բարեհաջող լուծել: Շատ հեռու չգնալու համար հիշենք հարևան Վրաստանը, որ նույնպես հետխորհրդային հանրապետություն է` հետխորհրդային տարածքի բոլոր բնորոշ գծերով: Երբ ես առաջարկում էի, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը մանդատները վայր դնեն, չէի ուզում նրանց խորհրդարանական աշխատավարձից զրկել, նկատի ունեի, որ դրանով նոր քաղաքական իրավիճակ էր ստեղծվում, մթնոլորտը քաղաքական էր դառնում: Այդ քայլից հետո ժողովուրդը միանշանակ գալու էր Ազատության հրապարակ, և իշխանությունը գործ էր ունենալու ոչ թե մեկ կամ մի քանի քաղաքական ուժի հետ, այլ` ժողովրդի այնպիսի քանակի, որ արդեն նոր իրավիճակ է ստեղծում ու իր որոշումներն է թելադրում:

– Ի՞նչ զուգահեռներ կանցկացնեք ՀԱԿ-իշխանություն երկխոսության և Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան երկխոսության միջև, ի վերջո` շարժման ձախողումն այն ժամանակ սկսվեց երկխոսությունից, այդպիսի հեռանկար հիմա տեսնո՞ւմ եք:

– Հայ ազգային կոնգրեսը  երկխոսության գնաց թիմերի մակարդակով՝ ընտրված մարդիկ, որ երկխոսում էին, հետո գալիս-պատմում էին թիմի լիդերին, շտաբին, այստեղ ավելի ուղիղ է. սկզբում լիդերները իրար հետ խոսեցին, հետո խոսեցին նամակներով: Արտաքին նմանությունները կամ տարբերությունները չեն կարևորը, կարևորը, որ հին սխալները նորից չկրկնվեն: ՀԱԿ-ը սկսեց կենսական ուժը կորցնել, երբ կտրվեց ժողովրդից: Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես չի կտրվում ժողովրդից, բայց առայժմ այդ կապն ավելի շատ ցուցադրական-թատերական է, քան` իրական:  Իսկ այդկերպ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կամ նախագահական նոր ընտրությունները անհավանական են դառնում: Գիտեք, քաղաքավարությունը բոլոր դեպքերում հիանալի հատկություն է, փոխադարձ սիրալիրությունն ուղղակի ավելի հիանալի է, բայց փոխադարձ սիրալիրությունը, քաղաքական քաղաքավարությունը չի կարող, հնարավոր չէ, որ փոխարինի քաղաքականությանը: Եթե փոխարինեց էլ, ստեղծելու է տպավորություն ու արդյունք չի տալու, իսկ մենք վաղուց արժանի ենք արդյունքներ ունենալու:

– Դուք հստակ դիրքորոշում ունեք և՛ ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ, և՛ արտաքին քաղաքական, որոնք սակայն տարբերվում են հարթակից հնչող կարծիքներից, ինչո՞ւ անձամբ Ձեր շարժումը՝ Ձեր հստակ տեսակետներով և գաղափարներով չնախաձեռնեցիք:

– Երբ ես վայր դրեցի մանդատս, ասացի, որ ՀՀ քաղաքացիներից միայն 131-ն են Ազգային ժողովում, իսկ մեծամասնությունը, որ ընդդիմություն է, դրսում է, փողոցում: Ես գերադասում եմ լինել նրանց հետ: Իմ փորձով գիտեմ` ինչքան կարևոր է, որ կողքից քեզ հասկացող մեկը կա: Քաղաքական այս իրավիճակում, երբ նույնիսկ հասկանալի չէ` ովքեր են իշխանություն, ովքեր` ընդդիմություն, երբ թացը չորից չի տարբերվում, քաղաքական որևէ գործընթաց դառնում է անիմաստ: Ժողովուրդը հոգնել է պայքարել-պայքարել արդյունք չտեսնելուց: Մինչև այժմ գոյություն ունեցած համակարգը,- Ռոբերտ Քոչարյանի ժամանակից եկած,- համարեք քրեաօլիգարխիկ, համարեք գործարարապաշտոնական, իրավահաջորդ ուներ, հստակ իրավահաջորդ` Սերժ Սարգսյանը: Նրանից հետո էպոխա է փակվում, քաղաքական էպոխա, որովհետև նա իրավահաջորդ չի կարող ունենալ, որովհետև այդ համակարգը այլևս ժառանգականություն ապահովելու ուժ ու ռեսուրս չունի: Իմաստ չունի: Ես համոզված եմ, որ հաջորդ համապետական ընտրություններին քաղաքական դաշտը իսկապես հստակվելու, բյուրեղանալու է, և իրական ուժերն են ի հայտ գալու` իրենց իրական ռեսուրսներով: Ընդդիմությունը, ինչպես միշտ, ունենալու է ժողովրդի համակրանքը, իշխանությունը գործարկելու է վարչահրամայական մեխանիզմները, բայց ընտրությունների հաջորդ ցիկլում այդ մեխանիզմները արդեն որակափոխված են լինելու: Ի վերջո, ժամանակն է, որ իշխանությունը դադարի ընդդիմության մեջ թշնամի տեսնել, ընդդիմությունն էլ` իշխանության: Նման մեծ «թշնամության» համար Հայաստանը շատ փոքր երկիր է: Կարծում եմ` այդ փոխըմբռնման հիմքերը արդեն դրվում են: Միանշանակ է, որ ես քաղաքականությունից չեմ հեռացել ու չեմ հեռանալու, որովհետև համարում եմ, որ այն խնդիրները, որոնք լուծելու համար ստեղծվեց «Հանրապետություն» կուսակցությունը, այն խնդիրները, որոնք ինձ ընդհանրապես քաղաքական դաշտ բերեցին, դեռ լուծված չեն: Ես համառ եմ ու համբերատար, բայց նահանջելը ինձ հատուկ չէ, մեր ցեղին բնորոշ չէ:

– Ասում եք ժողովրդի կողքին լինել. մայիսին, երբ վայր դրեցիք Ձեր մանդատը, հետագայում էլ բոյկոտեցիք նախագահական ընտրությունները, չե՞ք կարծում, որ ժողովուրդը դա չընդունեց՝ գնաց և մասնակցեց ընտրություններին, ինչո՞ւ անձամբ Դուք չեք ուզում շարժում ղեկավարել:

– Ես բոլորովին այն կարծիքին չեմ, որ եթե ուզում ես գործ անել, երկրում մի պաշտոն կա միայն` նախագահի պաշտոնը: Սա` մեկ, երկրորդ` ակնհայտ էր, որ այս ընտրությունների ընդդիմադիր ֆավորիտը լինելու է Րաֆֆի Հովհաննիսյանը: Ես հասկացա, որ ես չեմ մտնի մի գործընթացի մեջ, որտեղ ոչ միայն ես չեմ լինի հաղթող՝ այլ նաև կխանգարեմ հաղթող թեկնածուին: Կյանքում էլ, քաղաքականության մեջ էլ յուրաքանչյուրն իր հնարավորությունների պիկին հասնում է, հավատացեք, որ ես իմ պահը չեմ կորցնի: Ես ժողովրդին կոչ չեմ արել ընտրությունների չմասնակցել և չէի էլ կարող նման կոչ անել, որովհետև հարգում եմ իմ պետությունը ու նրա քաղաքացիների իրավունքները: Ես նաև չեմ բոյկոտել նախագահական ընտրությունները: Ընտրություններին մասնակցության երկու ձև կա` ընտրում ես կամ ընտրվում ես: Ես կատարել եմ ընտրողի իմ պարտքը, և դա չի կարող համարվել ընտրություններ բոյկոտել: Եթե նկատի ունեք, որ չեմ առաջադրվել նախագահի թեկնածու կամ «Հանրապետությունը» որևէ այլ թեկնածուի չի պաշտպանել, պատճառները քանիցս բացատրել ենք: Եվ հետո` անվերջ անցյալի մասին մտածելու փոխարեն պետք է ապագան ծրագրել: Ես դա ավելի հեռանկարային եմ համարում: Ի դեպ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը դառնա իշխանություն, ես նրան ընդդիմություն եմ լինելու, որովհետև չեմ կիսում նրա արտաքին քաղաքական մոտեցումները՝ Ղարաբաղի հարցի լուծման առումով, ես չեմ կիսում Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումը ներքաղաքական մոդելի առումով՝ ես նախագահական համակարգի կողմնակից եմ և համարում եմ, որ խորհրդարանական մոդելը վտանգավոր է մեր երկրի համար: Ռազմավարական ու մարտավարական բազում տարակարծություններ կան, բայց ես հարգում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարելու կամքը ու հետևողականությունը:

– Ասացիք` համակարծիք չեք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Ղարաբաղյան հիմնահարցի լուծման հետ կապված, չե՞ք կարծում, որ նրա կողմից անպատասխանատու և երկրի անվտանգությունը վտանգող արտահայտություն էր՝ չճանաչել Մինսկի խմբի գործառույթները միայն նրա համար, որ համանախագահող երկրները շնորհավորել են Սերժ Սարգսյանին:

– Ես համոզված եմ, որ Ղարաբաղի անկախությունը ճանաչելը ոչ մի օգուտ չի տա ո՛չ Ղարաբաղին, ո՛չ Հայաստանին: Շատ ավելի օգտակար կլինի, եթե մենք ինքներս` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, Ղարաբաղը անկախ պետություն դիտարկենք: Շատ չինովնիկներ Ղարաբաղին նայում են որպես Հայաստանի մի մաս: Ես դա չեմ ընդունում, Ղարաբաղը և Ղարաբաղի ղեկավարությունը Հայաստանի  իշխանությունների կցորդ կամ նրանց տեսակետը շարունակող չեն, սրանից պետք է սկսել: Երկրորդը՝ Մինսկի խմբում ներկայացված են այն տերությունները, որոնք որոշիչ դեր ունեն աշխարհում ու գնալ այդ գերտերություններ դեմ, կարծում եմ, սխալ է: Առավել ևս սխալ է, երբ չունես քո «պաշտպանական բարձիկը», նահանջի տեղ չունես, այլընտրանք չունես: Լավ, դուրս եկանք բանակցություններից, հետո՞: Իրավիճակը մեր օգտի՞ն է դառնալու: Թե՞ ասելու ենք` հնարավոր է, որ ամբողջ աշխարհը մեր կամքն է կատարելու: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Մինսկի խումբն իր գործունեությունը շարունակի, խաղաղ, թեկուզ անարդյունք, բանակցությունների շարունակումը խաղաղության գրավականն է: Երբ մենք, որպես պետություն, հարցի լուծման մեզ համար շահեկան այլ տարբերակ կունենանք, կմտածենք Մինսկի խմբի մասին: Իսկ համանախագահ երկրների նախագահների շնորհավորանքից նեղանալը նման է մանկական խռովկանության ընդամենը:

– Պարոն Սարգսյան, մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Հայաստանին Մաքսային միությունում չեն սպասում, հստակ է նաև, որ Հայաստանը մոտ ապագայում Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիր կստորագրի: Այն դեպքում, երբ Հայաստանի շատ քիչ ընդդիմադիր ուժեր, այդ թվում՝ նաև Դուք կողմ եք Եվրամիությանը, կան բազմաթիվ այլ ուժեր, որոնք կողմ են Մաքսային միությանը: Արդյոք սա Հայաստանի ընդդիմադիր դաշտում տարանջատման պատճառ կարո՞ղ է դառնալ:

– Խնդիրը Մաքսային միությունը չէ, խնդիրը Եվրասիական միությանն անդամակցությունն է: Հայաստանի տնտեսության կառուցվածքը թելադրում է հնարավորինս մեծ ինտեգրում, որովհետև մեր տնտեսությունը համարյա փակ, նատուրալ տնտեսություն է, եթե հաշվի չառնենք ներմուծումը: Իսկ զարգանալու համար մեր երկրին պետք է արդյունաբերության վերականգնում, տնտեսության հնարավորինս խոր դիվերսիֆիկացիա: Այնպես չէ, որ ընդդիմադիր ես, ուրեմն կողմ ես Եվրամիությանը, իշխանամետ ես` Եվրասիական միությանը: Ես չեմ կարծում, որ խնդիրն այդքան պարզ է: Խնդիրը թե՛ քաղաքական է, թե՛ տնտեսական, թե՛ աշխարհաքաղաքական, և, ըստ իս, հենց այսօր լուծում պահանջող չէ: Հայաստանը ժամանակ ունի մտածելու, թե որ կառույցում ինչ հեռանկարներ ունի: Ես անձամբ դեմ եմ Եվրասիական միությանն անդամակցելուն, որը, ի տարբերություն Եվրամիության, դեռ նույնիսկ ձևավորված կառույց չէ, և որը ժամանակակից աշխարհաքաղաքական պայմաններում փակելու է մեր առաջ Եվրամիության դուռը: Սա ընդհանրապես մեծ խոսակցության նյութ է, Եվրամիությունն էլ այսօր իր բազում պրոբլեմներն ունի և այնպես չէ, որ դուռը լայն բացած սպասում է մեզ` մեր պրոբլեմներով` սկսած կոռուպցիայից, վերջացրած հարկային, մաքսային կառույցների եվրոպական չափանիշներին համապատասխանությամբ: 

– Ի վերջո, ի՞նչ եք կարծում` ի՞նչ կլինի ապրիլի 10-ին, Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 31-ին կդադարեցնի՞ հացադուլը և, ենթադրենք, ժողովրդի առաջ կերդվի, ի՞նչ կհաջորդի դրան:

– Ապրիլի 10-ին, կարծում եմ, արևոտ օր կլինի, աշխարհի վերջը չի լինի: Րաֆֆի Հովհաննիսյանը փորձառու քաղաքական գործիչ է, և ինքը կորոշի երդվել, թե ոչ, ինքը կորոշի, թե այդ երդումը ինչ քաղաքական ու իրավական հետևանքներ կարող է առաջացնել: Րաֆֆի Հովհաննիսյանը նաև բավականին խելահաս քաղաքական գործիչ է, որ հուզական հայտարարություններն ու գործնական քայլերը տարբերի, համենայնդեպս` արդյունքի տեսակետից: Ի վերջո, մինչև ապրիլի 10-ը դեռ բավական ժամանակ կա:  Իսկ ես` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, լինելու եմ ժողովրդի հետ և ակնկալում եմ հասարակության ակտիվ մասնակցությունը Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում