Հնդկաստանը պատրաստ է 15 մլրդ դոլար ներդնել Իրանի ենթակառույցային նախագծերում, այդ թվում` Չաբահար նավահանգստի կառուցման մեջ` Իրանի գազի գների նվազեցման դիմաց: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով Հնդկաստանի Ճանապարհատրանսպորտի, ավտոմոբիլային ճանապարհների և բեռնափոխադրումների նախարար Նիթին Ջիարամ Գադկարիին:
Իրանն առաջարկել է Հնդկաստան մատակարարել գազ 2.95 դոլարով` բրիտանական միլիոնավոր ջերմոցային միավորների գնով: Հնդկաստանն իր հերթին, պնդում է 1.5 դոլար գինը:
«Եթե գազի գինը հիմնավորվի, ապա Հնդկաստանի տարբեր դեպարտամենտներ կկարողանան ներդնել Իրանում»,- ընդգծել է նախարարը: