Tuesday, 16 06 2026
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին

Ադրբեջանցի հաշմանդամները` աղքատության ծուղակում

Ադրբեջանում հաշմանդամության նպաստները չնչին գումար են կազմում, իսկ գործատուները չեն հետեւում հաշմանդամների համար օրենքով սահմանված քվոտաներին:
«Ես մասնավոր կազմակերպությունների եմ դիմել [աշխատանքի համար], սակայն միշտ ինչ-որ պատճառաբանություններով հրաժարվում են ինձ գործի ընդունել», – դժգոհում է Ջեյհուն Մամեդովը:
24-ամյա Մամեդովը ակտիվորեն աշխատանք է փնտրում: Նա միջնակարգ կրթությունը ստացել է տնային ուսուցման պայմաններում եւ ինքնուրույն է համակարգչային ծրագրավորում սովորել, քանի որ ոչ մի համալսարան նրան չընդունեցին:
Նա գոտկատեղից ներքեւ ոչինչ չի զգում, ինչը նշանակում է, որ 3-րդ կարգի հաշմանդամի կարգավիճակ ունի եւ պետական նպաստ է ստանում:
«Եթե հաշմանդամի կարգավիճակը չի խանգարում աշխատելուն, ապա ինչո՞ւ պետք է տանը նստեմ` հույս դնելով 55 մանաթ (ամսական 70 դոլար) նպաստի վրա: Իմ համակարգչային գիտելիքներով հեշտությամբ կկարողանայի ցանկացած գրասենյակային աշխատանք կատարել: Համակարգչային մասնագետի աշխատանքը, միեւնույն է, նստակյաց աշխատանք է: Այդ դեպքում ինչո՞ւ չեմ կարողանում աշխատանք գտնել: Իմ հաշմանդամությունը ֆիզիկական բնույթ է կրում, ոչ մտավոր», – ասում է Մամեդովը:
Ադրբեջանում Մամեդովի նման հաշմանդամներին գործատուներն աշխատանք չեն տալիս, եւ նրանք ստիպված են լինում հույսը դնել չնչին նպաստների վրա, որոնց հաշվին հնարավոր չէ գոյատեւել:
Ադրբեջանի աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարության տվյալներով`երկրում գրանցված 450 հազար հաշմանդամների ընդամենը 10-12 տոկոսն է աշխատում: Նրանց ստացած ամսական նպաստները չնչին գումար են կազմում: Մամեդովը, օրինակ, հաշմանդամության ամենաբարձր նպաստն է ստանում, սակայն այդ գումարը չի բավականացնում բուժման, սննդի եւ կոմունալ ծախսերը հոգալու համար:
«Հաշմանդամների ստացած նպաստների չափը պարզապես ծիծաղելի է: Եթե պետությունը չի կարողանում հոգ տանել հաշմանդամների համար, ապա այն գոնե պետք է նրանց հնարավորություն ընձեռի աշխատել, որպեսզի կարողանան իրենց պահել: Ընտանիքի հաշմանդամ հայրն ամսական 55 մանաթ է ստանում: Ինչպե՞ս է նա այս գումարով ընտանիք պահելու», – տարակուսում է սոցիոլոգ եւ Քաղաքացիական հասարակության աջակցության կոալիցիայի անդամ Ռաֆիկ Թամրազովը:
2005 թվականին ընդունված օրենքը նախատեսում էր բոլոր ձեռնարկությունների եւ կազմակերպությունների համար քվոտաներ սահմանել հաշմանդամների վերաբերյալ, որոնց նրանք պարտավոր են աշխատանք տալ: Ըստ օրենքի` աշխատատեղերի 3-5 տոկոսը պետք է տրամադրվի բոլոր 3 կարգերին պատկանող հաշմանդամներին: Բացառություն են կազմում միայն փոքր ձեռնարկությունները, անվտանգության ծառայությունները, բանակը եւ տեղական ինքնակառավարման մարմինները:
Հաշմանդամների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստները պնդում են, որ օրենքը միայն թղթի վրա է գործում, եւ պետք է ավելի շատ միջոցներ ձեռնարկել այս ուղղությամբ. նախ եւ առաջ անհրաժեշտ է հաշմանդամներին համապատասխան կրթությամբ ապահովել, որպեսզի վերջիններս կարողանան պատշաճ աշխատանք գտնելու հնարավորություն ստանալ:
Երեխաների իրավունքների պաշտպանության միության ներկայացուցիչ Յուսիֆ Բակիրովը վերհիշում է խորհրդային տարիները, երբ հաշմանդամների համար հատուկ դպրոցներ էին գործում, իսկ ուսումը շարունակողներին եւ աշխատանք փնտրողներին աջակցություն էր տրամադրվում:
«Այժմ հաշմանդամներն անուշադրության են մատնված: Չնայած գոյություն ունի հաշմանդամների աջակցության պետական ծրագիր, այն չի գործում», – ասում է Բակիրովը:
Սոցիալական քաղաքականության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Մուսա Քուլիեւը նշում է, որ քվոտաների համակարգը չի գործում, եւ «դրա հիմնական պատճառը պետական աշխատողների անուշադրությունն ու անտարբերությունն է»:
Նրա խոսքերով` ընդհանուր առմամբ, «մարդկանց մեծամասնությունը չի գնահատում հասարակության գործունեությանը հաշմանդամների` հավասար պայմաններով մասնակցության հարցը: Անհրաժեշտ է պարբերաբար անդրադառնալ այս խնդրին»:
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովան նշում է, որ առեւտրային կազմակերպությունները եւ պետությունը պետք է կատարեն գործատուների` իրենց պարտականությունները:
«Եվրոպական երկրներում հաշմանդամի սայլակի վրա նստած մարդիկ հանգիստ աշխատանքի են գնում: Նրանց ե´ւ աշխատանքով են ապահովում, ե´ւ մասնագիտությամբ: Եթե յուրաքանչյուր կազմակերպություն առնվազն մեկ հաշմանդամ աշխատանքի ընդուներ, նրանց խնդիրները շուտով կլուծվեին: Սա կարագացներ նրանց սոցիալական ինտեգրման գործընթացը», – նշում է Սուլեյմանովան:
Որոշ վերլուծաբաններ էլ նշում են, որ հաշմանդամների սայլակների տեղաշարժման համար հատուկ հարմարանքներ չկան հասարակական եւ աշխատանքային վայրերում, ներառյալ պետության կողմից ֆինանսավորվող հաստատությունները:

Գյուլնազ Քանբարլի
Հեղինակը ազատ լրագրող է Ադրբեջանում:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում