Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

ԵՊԲՀ-ում բացվել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունք

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի «Լևոն և Էլոտիա Նազարեան» ռադիոլոգիայի կենտրոնում բացվել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունք: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նորաբաց բաժանմունքում տեղադրվել է նաև հանրահայտ General Electric ընկերության B rivo MR 355 նորագույն գերհզոր մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը, որը նվիրաբերվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության և հոգաբարձուների խորհրդի անդամ Նազար Նազարյանի, նրա տիկնոջ` Արտեմիս Նազարյանի և նրանց որդու` ամերիկահայ առաջատար ռադիոլոգ, ԱՄՆ-ի Թոմաս Ջեֆերսոնի ուլտրաձայնային և ռադիոլոգիայի և հետազոտական ինստիտուտի ղեկավար, ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Լևոն Նազարյանի կողմից:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր երախտագիտությունն է հայտնել միջոցառմանը ներկա ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին, Նազարյանների ընտանիքին, ինչպես նաև այն բոլոր բարերարներին, ովքեր մեծ ներդրումներ են կատարում այս ոլորտում: Նախարարն ընդգծել է, որ սփյուռքում բնակվող շատ անվանի բժիշկներ անմոռանալի դերակատարություն են ունեցել հայրենիքի առողջապահական համակարգի տարբեր ոլորտների զարգացման, բժշկական օգնության և սպասարկման բարելավման գործում:

«Ուրախալի է, որ այս հիվանդանոցի նաև երիտասարդ բժիշկները հնարավորություն կունենան աշխատելու այն սարքավորումներով, որով հագեցած են աշխարհի լավագույն կլինիկաները»,- ասել է Արմեն Մուրադյանը` հավելելով, որ նորագույն սարքավորումները էականորեն նպաստում են մատուցվող ծառայությունների, հիվանդությունների ախտորոշման որակի բարելավմանը, կանխարգելիչ բժշկության զարգացմանը:

Առողջապահության նախարարն առանձնահատուկ շեշտել է, որ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցն իր ուրույն տեղն ունի առողջապահական համակարգում և դրա վառ օրինակն է կյանքի հետ անհամատեղելի հիվանդությունների, ծանր դեպքերի բուժումը, բուժանձնակազմի նվիրված աշխատանքը:

ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը նշել է, որ ԵՊԲՀ-ի կյանքում հուզիչ օր է: Նա ընդգծել է, որ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը հնարավորություն կընձեռի շուրջ երեք անգամ բարելավել ախտորոշիչ ծառայությունների հզորությունները: Նշվել է, որ նոր սերնդի այս սարքն ապահովում է պատկերի բարձրակարգ արտացոլում, ինչն առավել ճշգրիտ ախտորոշման հնարավորություն է տալիս: Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի միջոցով հնարավոր կլինի անցկացնել հետազոտություններ, որոնք նախկինում հասանելի չէին Հայաստանում, այդ թվում` սրտի, ոսկրահոդային, ոսկրամկանային և այլն: &nbs p;

Սարքի ընդհանուր արժեքն է 1.400.000 ԱՄՆ դոլար: Միջոցառման ընթացքում ՀԲԸՄ-ի և ԵՊԲՀ-ի միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում