Չորեքշաբթի Բրյուսելում Բելգիայի դաշնային խորհրդարանի շենքում պայթյունի սպառնալիքը, պարզվել է, կեղծ է. ոստիկանությունն անձնակազմին թույլ է տվել վերադառնալ աշխատատեղեր: Այս մասին հայտնում է Soir թերթի էլեկտրոնային տարբերակը:
Ինչպես արդեն հաղորդվել էր՝ հատուկ գործողություն է իրականացվել ամֆիթատրոնում, որտեղ անցկացվում են Ներկայացուցիչների (ստորին) պալատի նիստերը: Թե որտեղից է ստացվել շենքում ռումբի տեղադրման ազդանշանը՝ չի հաղորդվում: Ոստիկանները պայթուցիկը որոնել են հատուկ վարժեցված շներով:












































