![](https://www.1in.am/assets/uploads/2015/09/image11.jpg)
Ո՛չ ՆԱՏՕ-ին, ո՛չ Ռուսաստանին ձեռնտու չի լինի նոր սառը պատերազմը, մինչդեռ համագործակցության վերականգնումը համապատասխանում է երկու կողմերի շահերին: Այս մասին նորվեգական Aftenposten թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
«Ոչ ոքի ձեռնտու չէ նոր սառը պատերազմը: Մենք մտադիր չենք նպաստել, որ այն սկսվի,- հայտարարել է Սթոլթենբերգը:- ՆԱՏՕ-ի համար կարևոր է փաստը, որ մենք Ռուսաստանի հետ հակամարտություն չենք փնտրում: Մենք շարունակում ենք աշխատել համագործակցության հասնելու ուղղությամբ: Դա բխում է ինչպես մեր, այնպես էլ՝ Ռուսաստանի շահերից»:
Սթոլթենբերգի խոսքով՝ իրադարձություններն Ուկրաինայում խափանել են Արևմուտքի վստահությունը Ռուսաստանի հանդեպ: