Russia Today-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 27-ին Կատալոնիայում անցկացվելու են տարածաշրջանային խորհրդարանական ընտրություններ։ Նախընտրական հարցումները վկայում են, որ անկախությանը կողմ արտահայտվող կուսակցությունն ունի մանդատների մեծ մասը ստանալու բոլոր հնարավորությունները։
Իսպանիայի բանկի ղեկավարը հայտարարել է, որ եթե Կատալոնիան անջատվի Մադրիդից, ապա ավտոմատ կբացառվի եվրոգոտուց, իսկ նրա բանկերը չեն կարողանա օգտագործել Եվրոպական կենտրոնական բանկի ռեսուրսները։ Բանկի ղեկավարն ընդգծել է, որ անջատման դեպքում վերահսկողություն կսահմանվի կապիտալի շարժի նկատմամբ, և կսառեցվեն ներդրումները։
Այդ հայտարարությունից հետո կատալոնյան խոշորագույն երկու բանկերը սպառնացել են տեղափոխվել, եթե տեղաբնակներն ընտրեն անկախությունը։ Ուժգնանում է նաև եվրոպական առաջնորդների կողմից ճնշումները։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը սպառնացել է, որ Իսպանիայից անջատվելու դեպքում Կատալոնիան դուրս կմնա ԵՄ կազմից։









































