Wednesday, 15 05 2024
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին

Կդառնա՞ այս անգամ «Ժառանգությունը» միասնական շտաբի անդամ

2012 թվականի մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ ձևավորվեց ընտրակեղծիքները կանխող միասնական շտաբ, որի անդամներն էին «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը և Դաշնակցությունը: «Ժառանգությունն» այն ժամանակ հրաժարվեց միասնական շտաբի անդամ դառնալ: Դրա համար տարբեր պատճառաբանություններ բերվեցին՝ նախ կուսակցության անդամներն ուզում էին, որ, իրենց իսկ կարծիքով, մինչ այդ միշտ ընտրակաշառք բաժանած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խոստանա, որ այլևս կաշառք չի բաժանելու: Նման խոստում, իհարկե, չհնչեց, և արդյունքում ստացվեց այն, ինչ արձանագրվեց ընտրություններից հետո:

Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանիի ընտրությունների նախաշեմին արդեն իսկ միասնական շտաբ ձևավորելու խոսակցություններ են պտտվում: Պարզելու համար՝ արդյոք շտաբի վերջնական ձևավորման դեպքում «Ժառանգությունը» այս անգամ կմիանա՞, թե՞ կրկին հին կազմը կլինի, «Առաջին լրատվական»-ը զրուցեց կուսակցության փոխնախագահ, Երևանի ավագանիի ընտրություններին «Բարև, Երևան» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար Արմեն Մարտիրոսյանի հետ:

Վերջինս նշեց, որ այս պահին իրենց գրավոր ոչ մի առաջարկ չի եղել, իսկ լինելու դեպքում բնականաբար կքննարկեն. «Քայլերը կներկայացնեն, բացի այդ՝ մենք մեր քաղաքացիներից պետք է այնպիսի տեսակետ ունենանք, որ իրենք բովանդակային քայլեր են անում՝ այդ ժամանակ նոր կմտածենք այդ ուղղությամբ, այս պահին որևէ մեկը մեզ գրավոր առաջարկ չի ներկայացրել»:

Հարցին՝ կկարևորի՞ «Ժառանգությունը», թե կոնկրետ որ կուսակցությունները կլինեն շտաբի անդամ, Ա. Մարտիրոսյանն ասաց. «Ոչ թե կուսակցությունների անուններն են կարևոր, այլ այն, թե այդ կուսակցությունները ինչպիսի քարոզչություն են իրականացնելու, արդյո՞ք իրենք իրենց հայտարարած սկզբունքների շրջանակում են գործելու, թե՝ ուրիշ: Օրինակ՝ նախկինում եղել է, որ հայտարարվում էր, թե ընդդիմադիր մի կուսակցությունը մյուսի վրա սև փիառ չի անելու, բայց ամբողջ, այսպես ասեմ, սև փիառը և ոչ թե քննադատությունը մեր վրա էր ուղղված՝ կոնկրետ 2012-ին, ոչ այնքան իշխանություններին էին քննադատում, որքան մեր նկատմամբ սև փիառ էին իրականացնում»:

Ա. Մարտիրոսյանին խնդրեցինք անդրադառնալ նաև իրենց նախկին մտահոգությանը՝ առ այն, որ ԲՀԿ-ն կաշառք է բաժանել, և արդյո՞ք չկա այդ նույն մտավախությունն այսօր. «Այն ժամանակ խնդիրը ոչ միայն ընտրակաշառքն էր, իհարկե մենք ահազանգեր ստացել էինք, չեմ ուզում ասեմ կոնկրետ որ կուսակցությունների կողմից, բայց համենայնդեպս մենք բովանդակային քայլերի կողմնակից ենք եղել և ցանկացած պարագայում այն, ինչ հրապարակայնացվում է՝ մենք ցանկանում ենք պրակտիկայում ևս տեսնել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում